Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է արգելել մթերքների արտադրության մեջ հորմոնալ հավելումները: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մտադիր են արգելել նաեւ կենդանիների աճի արհեստական խթանիչները: Նշենք, որ ներկրված թռչնամիսը հաճախ հայ թռչնարտադրողները որակում են իբրեւ «հորմոններով հագեցած», հետեւաբար ավելի էժան, բայց վնասակար:
ՀՈՐՄՈՆՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ