Նոյեմբերի 4-ին՝ ժամը 1.40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի Խանջյան փողոցում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող երիտասարդների։
Նրանք թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին: Նրանց մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով տոպրակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































