Armenian text to speach

Երևանում 26-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Զ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Խուդյակով փողոց տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։




Լրահոս