Armenian text to speach

Հայաստանը և Հնդկաստանը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցության հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել են Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի վարչության (ռազմարդյունաբերության խթանման) միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջայի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։ Միաժամանակ քննարկվել է երկու երկրների ռազմարդյունաբերության ընկերությունների միջև բիզնես կապերը խթանելու և գործնական համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները:

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և արտադրական ներուժի զարգացման հնարավորությունները:

 




Լրահոս