Որոշում է կայացվել հոսպիտալացնել Վարդան Ղուկասյանին
Հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին կհոսպիտալացնեն, հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

























































































