Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյnւթ․ 29 անձ ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել Քրեական ոստիկանության ծառայողները։

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում և 9 ավտոմեքենաներում:

Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաև թմրանյութ` կոկաին, մարիխուանա և մեթադոնային լուծույթ:

29 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս