Armlur.am-ի տեղեկություններով Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված փողերի լվացման քրեական գործով մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուս 8 անձանց նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոց։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տնային կալանքի տակ է «Էրեբունի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Հովհաննես Մարգարյանը։
Երեկ հայտել էինք , որ Վահան Քերոբյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով։ Նրա հետ եւս 7 անձ է ձերբակալվել։ Ձերբակալվածների մեջ էր նաեւ Էրեբունի գինու, կոնյակի գործարան»-ի սեփականատեր Հովհաննես Մարգարյանը։
Քնար Մանուկյան





























