Armenian text to speach

Թրամփին հրավիրել են Ղրիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է այցելի Ղրիմ, քանի որ այդ այցը կօգնի նրան հասկանալ ուկրաինական հակամարտության պատճառները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։

«Ղրիմում շատ բան կա տեսնելու։ Մենք հետաքրքրված ենք այն մարդկանցով, ովքեր իսկապես ցանկանում են հասկանալ ճգնաժամի պատճառները։ Մենք, հավանաբար, սպասում ենք Թրամփին», – ասել է Կոնստանտինովը։

Խորհրդարանի խոսնակը նշել է, որ այդ այցը թույլ կտա ամերիկացի առաջնորդին հասկանալ այն մարդկանց, ովքեր 2014 թվականին որոշեցին թերակղզին միացնել Ռուսաստանին։




Լրահոս