Armenian text to speach

Թիկնիզյանը հրավիրվել է հավաքական, գալու է ու դուրս է գալու խաղադաշտ՝ իր հավաքականի համար խաղալու․ Եղիշե Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը անդրադարձել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շուրջ հնչած խոսակցություններին։

Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների ֆոնին, թե որոշ ֆուտբոլիստներ հրաժարվում են գալ հավաքական, Մելիքյանը վստահեցրել է, որ Թիկնիզյանը հրավիրվել է թիմ և պատրաստվում է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում՝ ընդգծելով նրա նվիրվածությունը և պրոֆեսիոնալ վերաբերմունքը։

«Թիկնիզյանը հրավիրվել է հավաքական և ինքը գալու է ու դուրս է գալու խաղադաշտ՝ իր հավաքականի համար խաղալու։ Ինքն էլ մեր համար շատ նվիրված տղա է, ազգային հավաքականում շատ մեծ սրտով է գալիս ու աշխատում»,- նշել է Մելիքյանը։




Լրահոս