Armenian text to speach

8 անշարժ գույք, 50 մլն դրամ և 140 հազար դոլար կանխիկ գումար. Նորանշանակ սոցապ փոխնախարարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արաիկ Եսանյանը հոկտեմբերի 29-ից նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, իսկ մինչ այս նա 2024-ին նշանակվել էր Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։

Եսայանը ներկայացրել է նախկին պաշտոնը զբաղեցնելու տարեկան հայտարարագիր։
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արսեն Թորոսյանի նոր տեղակալը ունի 8 անշարժ գույք՝ 1 ավտոտնակ, 1 ավտոկայանատեղի, 3 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 հողամաս և 1 անավարտ շինություն։

Բնակարաններից մեկը ժառանգույթյուն է ստացել Եսայանը, մյուս երկուսը գնել է 2004 և 2021 թվականներին։

Եսայանը գույքեր ունի նաև Կոտայքի մարզի Նաիրի, Արարատի մարզի Արտաշատ և Երևան քաղաքներում։

Եսայանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա. 2018 թվականին գնել է LEXUS մակնիշի մեքենխն, իսկ 2017 թվականին՝ SUZUKI մակնիշի մեքենան։

Բանկային ավանդները կազմել են 60 հազար դոլար։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7,7 մլն դրամ, 44,6 հազար դոլար, 1,487 եվրո։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 մլն դրամ և 140 հազար դոլար։

«Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն» բաժնի համաձայն առկա է ևս 45 հազար եվրո կանխիկ դրամ։

Այս «համեստ» ֆինանսական միջոցները հայտարարագրած Թորոսյանի նոր տեղական Արաիկ Եսայանը հաշվետու ժամանակահատվածում ստացել է ընդամենը 15 մլն 107 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Հետաքրքիր է, թե նման կանխիկ դրամական միջոցների աղբյուրը որն է, որը ակնհայտ նշված չէ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 400 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 655 հազար դրամ գումար։

Անշարժ գույքի վերանորոգման համար հատկացվել է 18 մլն դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս