Armenian text to speach

Հայաստանն ու Հունաստանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO)  Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակներում հանդիպել է Հունաստանի Զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում

«Քննարկեցինք զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Գործընկերոջս հրավիրեցի այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի զբոսաշրջային ներուժին։
Հրավերը սիրով ընդունվեց․ պայմանավորվեցինք այցի ընթացքում ստորագրել համագործակցության հուշագիր (MOU)՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը։

Այցը նախատեսված է այս տարեվերջին կամ հաջորդի սկզբին»,- գրել է նախարարը։

 




Լրահոս