Այսօր՝ նոյեմբերի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր քաղաքացի է ընկած:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում գազատար խողովակի վրա հայտնաբերվել է երիտասարդ տղա, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ shamshyan.com-ի՝ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքի բնակիչ 18-ամյա Հրայր Գ.-ն է, ով 4-րդ հարկից կամ անգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:



















































































