Armenian text to speach

Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ հավատքը․ Մկրտիչ Պռոշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ Սրբազանի խոսքը կալանավայրից․

«Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է և անսխալական։ Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք՝ հավատքը։ Ինչպես առաքյալն է գրում. «Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմոթ․ 2․9)։

Աղոթում եմ, որ այս օրերին դուք չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։

Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով։
Թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեր տները, և լույս տա ձեր հոգիներին։
Ամեն։

Մկրտիչ եպս․ Պռոշյան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»։




Լրահոս