
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 22-ին ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի եւ Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին եւ գործունեության ծրագրերին:
Շենքը վերանորոգվել եւ ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաեւ փաստաբանների վերապատրաստում, ներկայումս ուսանում է 63 ունկնդիր: Պատասխանատուների հավաստմամբ, ապագայում նախատեսվում է իրականացնել նաեւ հեռավար ուսուցում դպրոցի ունկնդիրների եւ փաստաբանների համար: