Armenian text to speach

BBC-ի տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման սկանդալի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրիտնական BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական բաժնի՝ BBC News-ի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Panorama ծրագրի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի խմբագրման հետ կապված սկանդալի պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է բրիտնական մեդիա ընկերությունը։

Նախորդ շաբաթ բրիտնական The Telegraph պարբերականը հրապարակել էր BBC-ի ներքին ծառայողական գրագրությունից հատվածներ, որտեղ երևում էր, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերին եթեր հեռարձակված Panorama ծրագրի շրջանակում խմբագրվել էին Թրամփի ելույթի երկու մասերն այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե նա բացահայտորեն խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները 2021 թվականի հունվարին։ Սպիտակ տունը մեղադրել է BBC-ին «կեղծ լուրեր» տարածելու մեջ։

Թիմ Դեյվին աշխատել է BBC-ում 20 տարի, որից հինգը՝ որպես գլխավոր տնօրեն։ «Բոլոր պետական կազմակերպությունների նման՝  BBC-ն ևս կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, սակայն BBC News-ի շուրջ ընթացիկ քննարկումները հասկանալի պատճառներով ազդել են իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ է աշխատել, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը», – ասել է Դեյվին ընկերության կայքում հրապարակված նամակում։

Նա հայտնել է, որ համաձայնեցնում է տնօրենների խորհրդի հետ իր հեռանալու ճշգրիտ ժամանակացույցը՝ առաջիկա ամիսներին նոր ղեկավարի սահուն անցումն ապահովելու համար։

Դեբորա Թերնեսը ևս հանդես է եկել առանձին հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Այնուամենայնիվ, նա հերքել է BBC News-ի դեմ կողմնակալության մեղադրանքները։ «Ես ցանկանում եմ հստակ հայտարարել, որ վերջերս տարածված մեղադրանքները, թե BBC News-ը ինստիտուցիոնալ կողմնակալություն ունի, սխալ են»,- ասել է նա ընկերության աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում, որտեղ էլ հայտնել է հեռանալու որոշման մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն մեղադրել է BBC-ին և դրա աշխատակիցներին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար։ «Նրանք շատ անազնիվ մարդիկ են, ովքեր փորձել են ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա։ Ավելին, նրանք մեկ այլ երկրից են, որին շատերը համարում են մեր թիվ մեկ դաշնակիցը։ Ինչ սարսափելի է ժողովրդավարության համար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։Նա նաև շնորհակալություն է հայտնել The Telegraph-ին կատարվածը բացահայտելու համար։




Լրահոս