Երևանի Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ ընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։
Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։
Խնդրում եմ՝
— Չպատասխանել նման հաղորդագրություններին,
— Չսեղմել հղումների վրա,
— Չտրամադրել անձնական տվյալներ։
Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։
Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր կառույցների ղեկավարներ, ռեկտորներ, հիվանդանոցի տնօրեններ եւ այլք, դարձել են ցանցահենների (հաքերների) «հարձակման» թիրախը:






























