Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա–Վանաձոր–Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան, բախվել են «Nissan X-Trail» և «Opel Zafira» ավտոմեքենաները։
ArmLur.am-ը դեպքի վայրում է։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Ապարան» և «Աշտարակ» բժշկական կենտրոններ, առաջին օգնություն ցույց են տվել քաղաքացիները և Ապարանի ու Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի ներկայացուցիչները, տարածքը սահմանազատվել է, իսկ քննչական տեղեկությունը փոխանցվել է Ապարանի քննչական բաժին։
Քրեական վարույթ է նախաձեռնվել, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























