Armenian text to speach

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը:

Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո: Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն:

Հիշեցնենք, որ սպանության գործով 2002 թվականի փետրվարի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի (դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ) դատավճռով զգային անվտագության նախարարության աշխատակից, Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելը), ու դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով 1-ամյա փորձաշրջան:

Դիմումի մեջ տեղ գտած Նյուտոնի հայտարարությունից ելնելով՝ դատախազությունը ենթադրել է, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Այսինքն՝ առերևույթ  երևան են եկել այնպիսի հանգամանքներ, ըստ որոնց Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է, այդ թվում դրանք առերևույթ վկայել են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցությունը:

Երևան եկած նոր հանգամանքներից ելնելով՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (Սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով) Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ: Քննություն կատարելու հանձնարարությամբ գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:




Լրահոս