Թուրքիայի արածների տակ մեծ դավադրություններ են թաքնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հ. Ալվրցյանը և պատմաբան Ա. Մարուքյանն այսօր լրագրողներին են ներկայացրել «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքը, որտեղ նոր լույս է սփռվում Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք խնդիրների վրա:

Հեղինակները թերահավատորեն են խոսել ժամանակակից համարվող տեսակետի մասին, ըստ որի՝ թուրք հասարակությունը փոխվում է և անցյալի իրողությունները նոր հայացքով է դիտարկում:

«Թուրքիան ինչ անում է` դրա տակ մի մեծ դավադրություն է թաքնված»,-նշել է Ալվրցյանը:

Հայ պատմաբանների կարծիքով` Թուրքիայում, իսկ ավելի կոնկրետ՝ Ստամբուլում, մտավորականների մի խումբ է միայն փորձում պատմական ճշմարտության բացահայտման և ճանաչման համար քարոզչական աշխատանքներ իրականացնել Թուրքիայի պետական և դիվանագիտական շրջանակներում: 




Լրահոս