ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում է լուրջ մենամարտի, որը կկայանա 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում: Աբրահամը նշել է, որ ինքը լավ մարզավիճակում է, հետեւաբար, հաղթանակն անխուսափելի է:
Հայ բռնցքամարտիկի մրցակիցն արգենտինացի 23-ամյա Պաբլո Ֆարիասն է, ով անցկացրել է 19 մենամարտ եւ չի գրանցել ոչ մի պարտություն: «Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարներին»,-հավելել է Արթուր Աբրահամը: Բռնցքամարտիկի հայաստանյան մամլո խոսնակի փոխանցմամբ` Աբրահամը  շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Վեգները եւս մեծ սպասելիքներ ունի Արթուր Աբրահամից:




Լրահոս