Armenian text to speach

Տիգրանաշենի ոլորաններում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում․ կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրան կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը և ուղևորը ամուսիններ են, ՌԴ քաղաքացիներ 24-ամյա Վալեր Ներսիսյանը և 25-ամյա Կիստինա Նեվիդիմովան։




Լրահոս