Դաշնակցությունը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տարածված հարցազրույցում խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին: Նա, մասնավորապես, նշել է, թե դեմ է դրանց, քանի որ բարեփոխումները անհրաժեշտ են միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ առանց դրանց առաջ գնալ:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Քոչարյանի հարցազրույցը մեկնաբանեցին ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը:

«Այն, ինչ ասում է հանրապետության նախագահը, միգուցե իր կողմից այդպես է ընկալվում: Մենք հենց սկզբից այն կարծիքին էինք, որ ներկա համակարգն այնքան էլ  ձեռնտու չէ երկրի ղեկավարման համար: Մենք կողմ ենք խորհրդարանական համակարգին անցնելուն:

Եթե իշխանությունները ցանկանան գնալ այն ճանապարհով, մեր մոտեցումները տարբեր կլինեն»,-նշեց Աղվան Վարդանյանը:

Արմեն Ռուստամյանն էլ, անդրադառնալով Քոչարյանի՝ վերը նշված դիտարկմանը, թե տվյալ փոփոխությունը պետք է անել միայն այն դեպքում, երբ չկա այլ տարբերակ, նշեց.

«Կարծում եմ՝ նրա ասած այդ վիճակն արդեն եկել է: Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են: Մեզ բազմիցս ասել են, որ դուք Ռոբերտ Քոչարյանի համար եք հող նախապատրաստում: Մենք ոչ մեկի համար էլ նման բան չենք անում և համագործակցում ենք այն մարդկանց հետ, ովքեր համակարծիք են մեզ հետ: Տվյալ դեպքում մենք Քոչարյանի հետ համաձայն չենք», – նշեց նա:

 

 




Լրահոս