«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մայր Աթոռը քննարկում է Տեր Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ անելու հարցը: Ըստ մեր աղբյուրների՝ այն քահանաները, ովքեր կմիանան կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) պատարագներին, պետք է կարգալույծ լինեն:
Մենք տեղեկացանք, որ Տեր Թադեն 2015 թվականին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Բագրատ Գալստանյանի, ձեռնադրվել է քահանա եւ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի թեմի Թալին քաղաքի հոգեւոր հովիվ:
Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել
Տեր Թադեն
Տեր Թադե քահանա Թախմազյանը ծնվել է 1989 թ. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:
1996-2006 թթ. սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2006 թ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ընդունվել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան:
2010 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռնադրվել է սարկավագ:
2012 թ. ավարտել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը եւ պաշտպանել ավարտաճառ` «Սուրբ Գրիգոր Տաթեւացի Քարոզգիրք. քարոզք Ե-Ը, քննական բնագիր» թեմայով (գիտական ղեկավար` Գեւորգ Տեր-Վարդանյան):
2012 թ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Էջմիածնի մատենադարանի հրատարակչական բաժնի քործավար-քարտուղար:
2013-2015 թթ. եղել է «Մանանա» ծրագրի պատասխանատու:
2010-2012 թթ. այցելել է Վաղարշապատի հիվանդանոց` հիվանդների նկատմամբ հովվական խնամք տանելու նպատակով:
2009-2011 թվականներին համագործակցել է «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի հետ, որի ուղղվածությունը Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխանների ներգրավումն է հասարակական կյանքին:
2009-2012 թթ. այցելել է Զվարթնոցի թիվ 2 գիշերօթիկ դպրոց, որտեղ դասավանդել է Սուրբ Գիրք եւ աշխատել հաշմանդամություն ունեցող երեխանների հետ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































































