Շենգավիթի նախկին ՔՊ-ական թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի գործով որոշում է կայացվել։ Նախաքննության ավարտ է հայտարարել ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու դեպքով։
Մակարյանի ազատությունը սահմանափակելու համար մեղադրյալի աթոռին էր հայտնվել Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Օրերս տնային կալանքի տակ գտնվող Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը դատարանը փոխել էր՝ կիրառելով վարչական հսկողություն, համակցված բացակայելու արգելքով:
Հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ ահա հոկտեմբերի 14-ին հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին։
Ռազմիկ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին՝ 26 տարեկանում։
Քնար Մանուկյան
`






















