Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերին, գրել է՝ «Ես առաջինը կուտեմ այդ ցորենի հացը»։

Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանից Հայաստան է ներկրվել ցորեն, որը հետո պարզվեց՝ եղել է 4-րդ կարգի ցորեն՝ անասնակեր։
Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը նշել է․ «Եթե ներկրվում է, ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք Հայաստանին»։ Իսկ թե ինչո՞ւ նախարարությունը չէր ասել, որ անասնակեր է գալիս, փոխնախարարը նշեց. «Ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞, ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ»։
Փոխնախարարը հավելեց՝ Ռուսաստանից ներկրվածը բարձրակարգ ցորեն է եղել։
Շուշան Ասրյան

























































































