205,1 մլն դոլար ֆինանսական օգնություն՝ ՀՀ բնակչությանն արտերկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Հայաստանի բնակչությունը առևտրային բանկերի միջոցով արտերկրից ոչ առևտրային նպատակներով ստացել է շուրջ 205,1 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 80%-ը (164,0 մլն ԱՄՆ դոլար) բաժին է ընկել Ռուսաստանին:

ԱՄՆ-ից ստացվել են 13,2 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝ 2,59 մլն ԱՄՆ դոլարի, Գերմանիայից՝ 2,57 մլն ԱՄՆ դոլարի: Ֆրանսիայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 2,3 մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինայից՝ 2,2 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2013 թվականին տրանսֆերտները կազմել էին 1 մլրդ 869,7 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշն աճել էր շուրջ 11%-ով:

Հաշվետու տարում Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 95%-ը բաժին էր ընկել 10 երկրի՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Իսպանիա, Թուրքիա, Չինաստան:




Լրահոս