Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Չինաստանի հետ պետք է գործ ունենալ ուժի դիրքերից՝ նշելով, որ երկու երկրներն էլ ներկայումս ունեն բազմաթիվ հրթիռներ։
«Նրանց հետ լավ հարաբերություններ ունենալու միակ միջոցը ուժի դիրքերից գործելն է։ Նրանք շատ հրթիռներ ունեն, բայց մենք էլ շատ հրթիռներ ունենք, և նրանք չեն ուզում մեզ հետ խնդիր ունենալ», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Չինաստանը։
























































































