Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են նոր տեսակի վայրի մեղու, որը ստացել է «Մեգախայլ Լյուցիֆեր» անունը՝ փոքրիկ «սատանայական» եղջյուրների պատճառով։ Այն հայտնաբերվել է Արևմտյան Ավստրալիայի Բրեմեր լեռնաշղթայում, երբ հետազոտողները ուսումնասիրում էին հազվագյուտ վայրի ծաղիկ, որը աճում է միայն այդ տարածքում։
Եղջյուրները ունեն միայն էգ մեղուները․ դրանք, ըստ գիտնականների, կարող են ծառայել պաշտպանվելու, փոշին կամ նեկտարը հավաքելու, ինչպես նաև բնի նյութեր՝ օրինակ՝ խեժ հավաքելու համար։ Հետազոտությունը ղեկավարած դոկտոր Քիթ Փրենդերգասթը (Քերթին համալսարան) ասել է, որ «Lucifer» անունն ընտրել է, երբ դիտում էր նույնանուն Netflix-ի սերիալը։ Բացի այդ, Lucifer լատիներեն նշանակում է «լույս բերող», ինչը, ըստ նրա, խորհրդանշում է սևեռելու ուշադրությունը մեղուների պահպանությանը վրա։
Հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Hymenoptera Research-ում, կոչ է անում պահպանել և պետականորեն պաշտպանված տարածք հայտարարել այն շրջանը, որտեղ հայտնաբերվել են նոր մեղուն և հազվագյուտ ծաղիկը։ Գիտնականները նախազգուշացնում են, որ երկու տեսակներն էլ կարող են վտանգված լինել բնակավայրերի խախտման, կլիմայի փոփոխության և հանքարդյունաբերական գործունեության պատճառով։ Նրանք ընդգծում են, որ հնարավոր է կորցնել դեռ չբացահայտված տեսակներ, որոնք կարևոր դեր ունեն վտանգված բույսերի և էկոհամակարգերի պահպանման գործում։






















































































