Armenian text to speach

Աշտարակում «DAF» բեռնատարը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիս Հ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկ Հ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների և պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել տուժածին, այնուհետև տեղափոխել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




Լրահոս