Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արմավիրի քաղաքում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներն ու պարեկային ծառայողները։
ArmLur.am-ը դեպքի վայրում է։
Shamshyan.com-ի տեղեկությունների՝ լիցքավորման ընթացքում պայթել է «Գազել» մակնիշի բեռնատար, ինչի հետևանքով երկու մարդ վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, մյուսը հրաժարվել է հոսպիտալացումից։
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ՝ «BMW», «Mercedes Vito», «Lada» և երկու «Գազել»։ Գազաբալոնի մասը պոկվել ու շպրտվել է մոտ 200 մետր։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են գազալցակայանի սեփականատիրոջ և տուժածների ինքնությունները։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































