Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 10-ին Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 9,04 գրամ թմրանյութին նմանվող զանգված և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:
Գյումրիի բնակիչ 39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:





























