Armenian text to speach

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։ Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան–Եվրոպական Միություն և Հայաստան–ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին։




Լրահոս