ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` կա՞ ժամկետ, թե երբ է նախատեսված ի վերջո բացել Ստեփանակերտի օդանավակայանը: Մեր տեղեկություններով` այն արդեն 2011-ին պիտի բացված ու վաղուց շահագործման հանձնված լիներ:

Կարապետ Կիրակոսյան, 70 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Ստեփանակերտի օդանավակայանում գրեթե ավարտված են կարեւոր աշխատանքները, մնացել են մի քանի այլ գործընթացներ, որից հետո այն լրիվությամբ կաշխատի:  2011 թվականին օդանավակայանը ոչ թե շահագործման պիտի հանձնվեր, այլ պիտի ավարտվեին բոլոր տեխնիկական խնդիրները: Այժմ դրանք լրիվ ավարտվել են, եւ մնում է միայն 2012 թվականին լուծել օդանավերի հարցը: Էլի մի քանի կարեւոր խնդիրներ կան, որից հետո արդեն 2012-ին օդանավակայանը լրիվ կշահագործվի:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Դավիթ Բաբայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ 1 տարի է անհրաժեշտ տեխնիկական խնդիրները լուծելու եւ  օդանավակայանը բացելու համար: Ինչ խոսք, այստեղ ինչ-որ բան այն չէ, այլապես իշխանության առաջին դեմքերը դեռ ամիսներ առաջ ռոմանտիկ հայտարարություններ չէին անի դեպի  Ստեփանակերտի օդանավակայան  առաջինը կամ երկրորդը թռչելու  վերաբերյալ: Այսուհանդերձ, հուսանք, որ շուտով այդպես էլ անհայտ մնացած տեխնիկական խնդիրները կհարթվեն, եւ ԼՂՀ մայրաքաղաքում վաղուց սպասված օդանավակայանի պաշտոնական բացումը վերջապես տեղի կունենա:




Լրահոս