Քաղաքաշինության նոր նախարարը կլինի Նարեկ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը «լքելու» է պաշտոնը:

Մեր տեղեկություններով՝ Ս. Թադևոսյանին կփոխարինի Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ճարտարապետության պետական կոմիտեն նորաստեղծ կառույց է: Նախորդ տարի հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ստեղծվեց Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն:

Իսկ թե ով կփոխարինի Նարեկ Սարգսյանին, դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք նաև, որ Սամվել Թադևոսյանը ՕԵԿ-ը լքել էր պաշտոնում մնալու ակնկալիքով, սակայն նա հուսախաբ եղավ:

 

 




Լրահոս