Armenian text to speach

Ավելի քան 8 հոգևորականի քննչական կոմիտե են կանչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։

Լրատվամիջոցներին այս մասին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ նրանց ՔԿ– են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։

«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։

Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ArmLur.am-ը գրել էր,  որ քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել և  հոգեւորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։

 

 




Լրահոս