Այս պահին ընթանում է Ազգային ժողովի հերթական նիստը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իր ելույթում նշել է․
«Կարող ենք հստակ արձանագրել, որ գործունեության հիմնական տեսակների պարագայում շրջանառության հարկի համակարգի վերանայումը նպատակ չունի բարձրացնելու հարկային բեռը։ Հակառակը՝ այն հնարավորություն է տալիս, որպեսզի ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու դեպքում հարկային բեռը նույնիսկ ցածր լինի, քան մինչև համակարգի վերանայումները։
Այս համատեքստում որոշ շրջանակների կողմից շրջանառության հարկի համակարգի վերանայումը որպես փոքր և միջին ձեռնարկատիրության համար աղետ ներկայացնող թեզը ուղղակի հերյուրանք է և չունի պատշաճ մասնագիտական հիմնավորում։
Մեկ այլ ցուցանիշ, որը հաստատում է ասվածը. 2021–2025 թվականներին, այսինքն ընդամենը հինգ տարվա ընթացքում, Հայաստանում գրանցվել է ավելի շատ իրավաբանական անձ, քան 2000–2011 թվականներին։ Այս նույն ժամանակահատվածում տարեկան միջինում գրանցվել է մոտ 9900 նոր իրավաբանական անձ, մինչդեռ նախորդ ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 3795։
Հարց է ծագում. ինչու են այդքան ընկերություններ գրանցվում և ինչու են մարդիկ որոշում զբաղվել ձեռնարկատիրությամբ, եթե ամեն ինչ այդքան վատ է։ Այստեղ իրականությունն է, որ ամեն ինչ պարզ է. անկախ լուրերից կամ քաղաքական գործիչների հայտարարություններից, այն մարդը, ով սեփական միջոցները ներդնում է նոր գործ սկսելու մեջ, կարող է կարդալ հարկային օրենքը և իրատեսորեն գնահատել ձեռնարկատիրական միջավայրը, որն առկա է մեր երկրում»։
Մանրամասները՝ տեսանյութում․





























