Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանում է լրագրողների հարցերին։
ArmLur.am-ի լրագրողը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին․
«Պարոն Փաշինյան, տևական ժամանակ է, ինչ ահազանգեր ենք ստանում, որ Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք Իրանից։
Տեղեկություններ կան, որ այս սերուցքի հիմքով պատրաստված և տեղական արտադրության անվան տակ արտադրված կաթնամթերքի ՌԴ մուտքի պատճառով է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել էր Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։
Ռուսական մամուլում կան հաղորդագրություններ, որտեղ մասնագետները վտանգներ են տեսնում այդ արտադրանքի մեջ։
Հիմա հարցեր՝
-
Հնարավոր է՞ Ձեր հանձնարարությամբ ՍԱՏՄ-ն խորը ուսումնասիրելուց հետո պարզաբանում տա մասնագիտական առումով, արդյոք «պարսկական սերուցքը» առողջությանը վտանգ է ներկայացնում, թե ոչ։
-
Նույնպես, Ձեր հանձնարարությամբ պարզաբանվի, ինչ է «պարսկական սերուցքի» բաղադրությունը և հանրայնացնենք։
-
Արդյոք պետությունն ի վիճակի է վերահսկել, որպեսզի սպառողները վստահ լինեն, որ երբ թթվասերի, կարագի ու կաթի վրա գրվում է «տեղական արտադրանք», ապա դա իսկապես տեղական արտադրանք է, այլ ոչ իրանական ծագման սերուցքի հումքով։
Մեզ ՍԱՏՄ-ն չի պարզաբանում. ասում են՝ թղթերով ամեն ինչ կարգին է»։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























