
Կառավարության վաղվա նիստում, ամենայն հավանականությամբ, կհաստատվի ԱԺ-ին պատկանող 17 ավտոմեքենա աճուրդով վաճառելու մասին որոշումը: Այն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է կազմակերպվի աճուրդը:
Եթե դրա առաջին փուլում գնորդներ չհայտնվեն, վաճառքի հաջորդ փուլի ժամանակ յուրաքանչյուր ավտոմեքենայի առաջարկվող գինը 20 տոկոսով կնվազեցվի:
Աճուրդին մասնակցելու համար պետք է վճարվի նախավճար՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: