Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ պատճառով անախորժություն եղավ, ներողություն եմ խնդրում. Անդրանիկ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ գրել էինք, որ ԱԺ-ն հարկադրաբար ընդմիջում է հայտարարել, քանի որ Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բյուջեի զեկույցի պահին դահլիճում չի եղել։

ԱԺ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը բարկացել է թիմակիցների վրա, իսկ ավելի ուշ դահլիճ է մտել Անդրանիկ Քոչարյանը։ Փաշինյանը ձեռքերը վեր պարզած բարկացել է և նախատել Քոչարյանին։

Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում նշել է․
«Իմ պատճառով անախորժություն եղավ, ներողություն եմ խնդրում, բայց քարտուղարությունը պետք է ուշադիր լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս