Այս պահին ՀՀ քննչական կոմիտեում սկսվել է հայր Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հարցաքննությունը:
Armlur.am-ին հայտնի են դարձել, թե որ հոգևորականներն են հարցաքննվում Քննչական կոմիտեում։ Մասնավորապես, Քննչական կոմիտե են հրավիրվել Հայր Շնորհք, Տեր Մուշեն, Տեր Մկրտիչը, Տեր Զորայրը, Մուշեղ սրբազանը (Մայր Աթոռ), Հայր Ռուբենը (Մայր Աթոռ)։
Նշենք, որ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորական կանչվել են ՀՀ Քննչական կոմիտե։ Նրա խոսքով՝ նրանց ՔԿ են կանչել Նաթան Սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ «Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։
7 Փաստաբանը նշել է, որ Քննչական կոմիտե կանչվել են ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։
Քնար Մանուկյան

























































































