Armenian text to speach

Արշակ Սրբազանի ընտանեկան գաղտնի տեսանյութի դեպքով քրեական գործը հարուցվեց. Կիբեռհանցագործության վարչությունը գործի կանցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Արշակ Սրբազանի անձնական ընտանեկան գաղտնիք համարվող տեսանյութի դեպքին իրավապահները ընթացք են տվել։ Կիբեռհանցագործությունների վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնի է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերը համակարգող Դանիել Իոաննիսյանը, հաղորդում էր ներկայացրել, որ անհայտ անձը, տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ միջոց օգտագործելով, մարդու անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն օգտագործելու, իրացնելու, հայտնելու, այն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու, հայտնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում, առանց տվյալ անձի համաձայնության, ձեռք է բերել անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող տեսանյութ, որից հետո դիտավորություն ունենալով այն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածել, հոկտեմբերի 25-ին տելեգրամյան ալիքով հրապարակել է գաղտնի եղանակով նկարահանված, ըստ առկա տվյալների Արշակ Սրբազանի անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող տեսանյութ։

Եվ ահա Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ փաստի առթիվ կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քր․օր-ի 204 հոդ․ 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է վարույթ։

Ինչ պատիժ է սահմանում ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ 2-րդ կետը

Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Armlur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե տեղեկությունը պարզելու նպատակով, ինչին ի պատասխան հաստատեցին. «Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»։

Քնար Մանուկյան




Լրահոս