Armenian text to speach

Արմեն Գասպարյանը Արագածոտնում հանդիպում է ունեցել բուժկազմակերպությունների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների հետ հանդիպմանը առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, կարևորելով կեսարյան հատման ցուցանիշի նվազման միտումը, նշել է, որ, այնուամենայնիվ, մարզում առկա են ոլորտային որոշակի թերացումներ: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դրանք վերացնելու նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:

Հանդիպմանը կարևորվել է նաև մարզում նորածնային սքրինինգային ծրագրերի ցուցանիշները, մասնագետների վերապատրաստումների նշանակությունը:

Քննարկվել են մանկաբուժական ծառայության, մանկական վիրաբուժության ընթացիկ հարցերը, խոսվել է երեխաների արտահիվանդանոցային պալիատիվ շարժական բժշկական օգնության և սպասարկման ծրագրի մանրամասներից:




Լրահոս