Armenian text to speach

Քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկին։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։

Արման Խոջոյանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներդրումների ներգրավման տեսանկյունից գրավիչ ոլորտները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սլովենական կողմին տրամադրել Հայաստանի տնտեսական հեռանկարները փաստաթուղթը և երկու երկրների գործարար համայնքների միջև կազմակերպել հանդիպումներ և համաժողովներ։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ դեղագործությունը, շինարարությունը և գյուղատնտեսությունը։ Սլովենական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել զարգացնել ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ «Հայկական բրենդիի» արտահանումը խթանելու և սլովենական շուկայում շուկայահանելու հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ Հռչակագիրը, որով նշանավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծվել է, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանան տնտեսական աճի և կայունության համար։




Լրահոս