Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեխնիկա էլ չունենանք, կփորձենք լրատվություն ապահովել»․ «Անտիֆեյք»-ի աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին ArmLur.am-ի թղթակիցը «Անտիֆեյք»-ի գրասենյակում է։ Իրավապահներն այնտեղ խուզարկություն են իրականացնում։ ArmLur.am-ը զրուցեց «Անտիֆեյք»-ի աշխատակցի հետ՝ գրասենյակի խուզարկության, տեխնիկայի առգրավման և «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին։

Ինչպես հայտնել էինք՝ նպատակ կա քննչական տարբեր գործողությունների անվան տակ տեխնիկան այլևս չվերադարձնել, ձգձգել, որպեսզի հետագայում խոչընդոտեն «Անտիֆեյք»-ի աշխատանքը և անհնար դարձնել հակաիշխանական կամ նրանց ծաղրող հաղուրդումների նկարահանումը։

ArmLur.am-ը գրել էր, որ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության պատճառը օրերս արված ֆեյսբուքյան հրապարակումներն են եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս