ArmLur.am-ի տեղեկություններով նպատակ կա քննչական տարբեր գործողությունների անվան տակ տեխնիկան այլևս չվերադարձնել, ձգձգել, որպեսզի հետագայում խոչընդոտեն «Անտիֆեյք»-ի աշխատանքը և անհնար դարձնել հակաիշխանական կամ նրանց ծաղրող հաղուրդումների նկարահանումը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Սոնա Գրիգորյան

























































































