ԱԺ նիստում ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա անդրադարձավ երկրում ուսանողների, դասախոսների, գիտնականների թվի նվազմանը, խոստացված 300 դպրոցների կառուցման ծրագրի թերակատարմանը և այլ հարցերի։
«Պարզվում է, որ որոշ մշակութային ՊՈԱԿ-ների տնօրեններ արտաբյուջետային միջոցների հաշվին եռամսյակի կտրվածքով մինչև 5, 3 կամ 2 միլիոնի հասնող պարգևավճարներ են ստանում, այն դեպքում, երբ տվյալ կոլեկտիվների գիտական, տեխնիկական կամ վարչական աշխատողներ, որոնք գեներացնում են այդ միջոցները, վարձատրվում են միջինում 83 000-ի շրջանակներում։
Սա տրամաբանություն և բացատրություն է պահանջում»․- նշել է Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































