Armenian text to speach

ՖՈՏՈ. Antifake.am գրասենյակի աշխատակիցները փակ դռների ետևում են աշխատանք իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին ArmLur.am-ի թղթակիցը «Անտիֆեյք»-ի գրասենյակում է։ Իրավապահներն այնտեղ խուզարկություն են իրականացնում։

Ինչպես հայտնել էինք՝ Antifake.am գրասենյակից ArmLur.am-ին հայտեցին, որ քիչ անց կավարտվի քննչական գործողությունները։ «Սկոտչով» փաթեթավորում են գրասենյակի տեխնիկան, ինչպես ներսից են հայտնում, անգամ առգրավում են անգամ տեսախցիկների շտատիվները։ Քննչական կոմիտեի աշխատակիցներից բացի ներսում են նաև ԱԱԾ-ի աշխատակիցները՝ դիմակավորված անձինք։

Հետախուզական աշխատանքները սկսվել են վաղ առավոտից, ինչպես աշխատակիցներն են հայտնում, 07:30-ից։ Antifake.am աշխատակիցների խոսքով՝ դրսում նկատել են ԱԱԾ-ի 3-4 դիմակավորված անձինք, այնուհետեւ թույլ չեն տվել դրսի աշխատակիցներին ներս մտնել, իսկ ներսում գտնվող աշխատակիցներն էլ մնացել են գրասենյակում։

ArmLur.am-ը գրել էր, որ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության պատճառը օրերս արված ֆեյսբուքյան հրապարակումներն են եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

Նանիկ Աղասյան




Լրահոս