Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության պատճառը օրերս արված ֆեյսբուքյան հրապարակումներն են եղել։
Նաև վաղ առավոտից հետախուզական աշխատանքներ են իրականացվում «Անտիֆեյք»-ի գրասենյակում, ինչպես աշխատակիցներն են հայտնում, 07:30-ից։ Antifake.am աշխատակիցների խոսքով՝ դրսում նկատել են ԱԱԾ-ի 3-4 դիմակավորված անձինք, այնուհետեւ թույլ չեն տվել դրսի աշխատակիցներին ներս մտնել, իսկ ներսում գտնվող աշխատակիցներն էլ մնացել են գրասենյակում։

























































































