Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հայտնում է․ «Փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, թե իբր «Ալեն Սիմոնյանը ստում է` Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին վերագրելով սպառնալիք հանցակազմը»։
Իրականում ստում է Արսեն Բաբայանը, քանի որ մեղադրանքն առաջադրում են իրավապահները, իսկ պարոն Սիմոնյանը, այո՛, այդ թվում սպառնալիքների մասով է հաղորդում տվել Քննչական կոմիտեին, քանի որ նշված եթերում հնչել է սպառնալիք։
Մնացած գնահատականներն արդեն իրավապահների տիրույթում են»։






























