Վրաստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր 20 թուրք զինվորների մարմինները հայտնաբերվել են, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 19 զոհերի մարմինների հայտնաբերման մասին։
«Ադրբեջանա-վրացական սահմանին ռազմական ինքնաթիռի վթարի վայրում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 20-րդ զոհված զինծառայողի մարմինը», – հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։



















































































